Անդրադառնալով  օրերս ԱԺ-ում տեղի ունեցած «բազարին» ու պնդելով, թե ՔՊ-ում չկան թևեր, այլ կա միայն Նիկոլ և վերջ՝ Սիմոնյան Ալենն Անդոնի «բոստանը քար է գցել»՝ասելով.«Ես եթե դահլիճում լինեի, նման իրավիճակ տեղի չէր ունենա։ Ես էլ եմ հաճախ ունենում էմոցիոնալ պոռթկումներ, բայց կարծում եմ, որ, ոպրես ԱԺ նախագահ, վատ չեմ իրականացնում իմ աշխատանքը»:

Ալենի ակնարկը չափազանց թափանցիկ է ստացվել: Նա անուղղակիորեն մեղադրել է Արգիշտիկ-Հովիկ բախման մոդերատոր Անդոնին, որ այդ պահին նստած էր Ալենի ավանդական տեղում՝ բարձրից թամաշա անելով բախման մասնակիցներին: Ալենն անուղղակիորեն մեղադրել է Ադոնին, ինչը տարօրինակ չէ՝ հաշվի առնելով փաստը, որ հատկապես վերջին շրջանում այս երկուսի «ջրերը նույն առվով չեն հոսում»:

Հիմա մնում է տեսնել, թե Ալենի այս ակնարկներին ինչպես կարձագանքի Անդոնը, որ ՔՊ-ում մի ամբողջ թև է գլխավորում՝ զբաղվելով իր սիրած գործով՝ խարդավանքներով՝ «արվեստ», որի նրբություններին դեռ ջահել ժամանակներից է տիրապետում՝ «պղտոր ջրում ձուկ որսալով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել